«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է նշել 2025 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու իր ֆավորիտին։
«Ո՞վ կնվաճի այս տարի «Ոսկե գնդակը»։ Ինձ համար դա հորինված մրցանակ է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում պորտուգալական Sport TV-ն։
Cristiano Ronaldo: ‘ Bola de ouro? Isso para mim é fictício’ 🥶#sporttvportugal #CristianoRonaldo pic.twitter.com/ico0VRFRgI
— sport tv (@sporttvportugal) August 8, 2025
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։ Ավելի շատ անգամ այս մրցանակին արժանացել է միայն Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ ութ անգամ։




























































