Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Որոշում կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում։ Այս մասին հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ առավել շատ ներգրավված լինելով այդ կառույցներում։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,– Սամվել Գասպարյան։
Հիշեցնենք, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գասպարյանը կարիերան ավարտելուց հետո ՀԾՖ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել էր Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին։




























































