Սերբական Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ 7։1 հաշվով ջախջախեց «Բելգրադին»։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խաղադաշտ դուրս եկավ տանտերերի մեկնարկային կազմում և անցկացրեց 74 րոպե։
Այսպիսով, «Ցրվենա Զվեզդան» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը ներքին առաջնությունում՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Բելգրադը» երկու տուրից հետո դեռևս միավոր չի վաստակել։
Սերբական Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































