«Կրասնոդարի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի տնային և արտագնա մարզաշապիկներն առաջիկա մրցաշրջանի համար։
Հիշեցնենք, որ սև-կանաչները հաղթել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանում՝ 30-րդ տուրում սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասնելով մոսկովյան «Դինամոյի» նկատմամբ։ Այս տիտղոսը «Կրասնոդարի» համար առաջինն է ակումբի պատմության մեջ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Զենիթը», իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԲԿՄԱ-ն։

Նշենք, որ ՌՊԼ-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի 2025 թվականի հուլիսի 18-ին և կավարտվի 2026 թվականի մայիսի 17-ին։ Առաջին հինգ տուրերում «Ցուլերը» կմրցեն «Պարի ՆՆ»-ի, «Լոկոմոտիվի», մոսկովյան «Դինամոյի», «Տորպեդոյի» և «Սոչիի» հետ։




























































