Իտալական «Լեչչեյի» հարձակվող Ջանլուկա Լապադուլան վստահ է , որ կորոնավիրուսը շուտով կզիջի իր դիրքերը, տեղեկացնում է Lecce. it-ն:
«Իտալացիները վերջին օրերին սկսել են հավատալ, որ այս աղետը շուտով կհեռանա:
Մարդիկ ցանկանում են վերադառնալ բնականոն կյանքի: Ամռանը ոչ ոք չի պատրաստվում տանը նստել: Մենք դեռ ողջ ենք և դա հրաշալի է:
Կորոնավիրուսը ստիպված է զիջել իր դիրքերը. հիմա մեր ժամանակն է»,- ասել է Լապադուլան:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իտալիայում անցել է 178.000-ը: