Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը (PIF) վերսկսել է հետաքրքրությունը «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդական կողմը «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրին առաջարկել է պայմանագիր, որը համեմատելի է Կրիշտիանու Ռոնալդուին Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում առաջարկված պայմաններին։
Առաջարկն արդեն ներկայացվել է Մեսսիի հորը` Խորխե Մեսսիին, որն նաև 38-ամյա խաղացողի գործակալն է։ Նշվում է, որ կողմերը բանակցություններ են վարել։
Մեսսի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Ալ-Հիլալն», որը վերջերս գլխավորել է Սիմոնե Ինձագին։ Ընդգծվում է, որ Մեսսին այժմ երջանիկ է «Ինտեր Մայամիում»։



























































