«Ուրարտու» է միացել չեռնոգորացի դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անդրիյա Դրագոյևիչը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Ալաշկերտի», «Արարատի» և «Փյունիկի» կազմում, ինչպես նաև Բոսնիայի «Վելեզի», Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» և այլ թիմերի կազմում։
33-ամյա դարպասապահը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Վեստ Արմենիայի» կազմում։




























































