Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր տնօրեն Իլյա Գերկուսը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա»։
«Որոշ խաղացողների մոտիվացնում են տրանսֆերները։ Թիկնիզյանը տաղանդավոր տղա է։ Եթե նա հավաքվի, սա կարող է նրա համար ցատկահարթակ լինել»,- Գերկուսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Թիկնիզյանի տեղափոխության մասին բելգրադյան ակումբը պաշտոնապես հայտարարեց կիրակի՝ հունիսի 22-ին։ Նաիրը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ և թիմում կկրի 71 համարի մարզաշապիկը։
Նաիրը «Լոկոմոտիվում» հանդես էր գալիս 2021 թվականից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 122 հանդիպման, խփել 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։




























































