«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի՝ պարագվայական բանտում ձերբակալության մասին.
«Ռոնալդինյոն այնքան լավն էր, որքան Մեսսին, և դեռ ավելի լավն էր: Վստահ եմ՝ նա մինչև հիմա չգիտի, թե ինչու էին իրեն ձերբակալել: Ինչ-որ մեկը նրան խաբել է ու չի պատմել ճշմարտությունը»,- Ռոսելի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Ռոնալդինյոն ու իր եղբայրը բերման էին ենթարկվել Ասունսյոն օդանավանակայում կեղծ անձնագրեր ներկայացնելու համար: Մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը բրազիլացուն ձերբակալելու հրաման էր ստորագրել, բայց հաջորդ օրը նախկին ֆուտբոլիստին ազատ էին արձակալել գրավի դիմաց:
Սակայն մի քանի ժամ անց Ռոնալդինյոյին նորից ձերբակալեցին: Ավելի ուշ դատարանը նրան 7 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Ապրիլի 7-ին Ռոնալդինյոն գրավի դիմաց ազատ արձակվեց: Այսպիսով, նախկին ֆուտբոլիստը 1 ամիս անցկացրեց բանտում: