Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարող է վերսկսել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ 40-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է արգենտինական «Խիմնասիա & Էսգրիմա» ակումբում, որը մարզում է լեգենդար Դիեգո Մարադոնան:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռոնալդինյոն ու իր եղբայրը բերման էին ենթարկվել Պարագվայի Ասունսյոն օդանավանակայում ՝ կեղծ անձնագրեր ներկայացնելու համար:
Մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը բրազիլացուն ձերբակալելու հրաման էր ստորագրել, բայց հաջորդ օրը նախկին ֆուտբոլիստին ազատ էին արձակալել գրավի դիմաց:
Սակայն մի քանի ժամ անց Ռոնալդինյոյին նորից ձերբակալեցին: Ավելի ուշ դատարանը նրան 7 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Ապրիլի 7-ին Ռոնալդինյոն գրավի դիմաց ազատ արձակվեց:
Այսպիսով, նախկին ֆուտբոլիստը 1 ամիս անցկացրեց բանտում: Այժմ, բրազիլացին տնային կալանքի տակ է: