«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տեղափոխության մասին։
22-ամյա կիսապաշտպանը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «կարմիրների» հետ՝ մինչև 2030 թվականը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Լիվերպուլը» Վիրցի տրանսֆերի համար կվճարի 150 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Վիրցը «դեղագործների» կազմում անցկացրել է 45 խաղ՝ խփելով 16 գոլ և կատարելով 15 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը գերմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։