«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիզը նշանակվել է գլխավոր թիմի մարզչական շտաբի անդամ։
Օզբիլիզը վերջին շրջանում աշխատել է ակումբի ակադեմիայում՝ իր խաղային փորձը փոխանցելով պատանիներին և մասնակցելով զարգացման ծրագրերի իրականացմանը։
Նշենք, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը վերջերս վստահվել է Ռոբերտ Արզումանյանին, որի շտաբում Օզբիլիզը կզբաղեցնի նոր պաշտոն։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Օզբիլիզին՝ ակադեմիայում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա ներգրավումը մարզչական շտաբում կնպաստի առաջին թիմի արդյունավետությանը։