Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոշուա Կիմիխը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Պորտուգալիայի դեմ խաղը անվանել է իրենց ամենավատ հանդիպումներից մեկը։
Հանդիպումն անցկացվել է Մյունխենում և ավարտվել պորտուգալացիների հաշվով՝ 2:1։ Հաղթողների կազմում գոլերի հեղինակներ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, իսկ գերմանացիների միակ գոլը խփեց Ֆլորիան Վիրցը։
«Սա մեր ամենավատ խաղերից մեկն էր, և պարտությունն ամբողջությամբ արդարացված է։ Մենք մեզ չդրսևորեցինք ոչ հարձակման, ոչ էլ պաշտպանության գծում։ Առաջնություն ստանալով 1:0 հաշվով՝ մենք ոչինչ չցուցադրեցինք։ Պետք է դասեր քաղենք այս հանդիպումից։ Եթե էներգիա չավելացնենք մեր խաղին, ապա չենք կարող մրցել Եվրոպայի լավագույն թիմերի հետ», — նշել է Կիմիխը։
Երկրորդ կիսաեզրափակչում կմրցեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 5-ին։


























































