Արգենտինայում Դիեգո Մարադոնայի մահվան գործով դատական գործընթացը կանգ է առել: 47-ամյա դատավոր Խուլիետա Մակինթախը հրաժարվել է մասնակցել գործին՝ պատճառաբանելով արտաքին ճնշումները:
Հիմնական պատճառներից է դատական նիստերի տեսագրությունների առկայությունը, որոնք արգելված էին օրենքով: Բացի այդ, լարվածություն է առաջացրել այն, որ դատավոր Մակինթախը մասնակցել է վավերագրական ֆիլմի նկարահանումներին: Չնայած ֆիլմի ռեժիսորի հավաստիացումներին, որ այն չի անդրադառնում գործի մանրամասներին, դատավորը որոշել է ինքնաբացարկ հայտնել:
Փաստաբանների շրջանում կարծիք է ձևավորվել, որ դատավարությունը կարող է սկսվել սկզբից՝ նոր դատավորի ներգրավմամբ: Սպասվում է, որ գործընթացը կվերսկսվի առաջիկա ամիսներին:
Հիշեցնենք, որ Մարադոնայի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նրան խնամող բժշկական անձնակազմի յոթ անդամների նկատմամբ՝ անզգուշությամբ սպանություն կատարելու մեղադրանքով: Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում:




























































