ArmSport-ը հարցումով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ իմանալու, թե ինչ ընթացք է տրվել «Գանձասար-Կապանի»՝ ֆինանսական օգնություն ստանալու դիմում-խնդրանքին։
«Այս պահին ՀՖՖ-ն սպասում է ՖԻՖԱ-ի կողմից ակումբներին և ֆեդերացիաներին հնարավոր ֆինանսական աջակցության ծրագրի հաստատմանն ու իրականացմանը։ Երբ որ դա լինի ու գումարն էլ փոխանցեն ֆեդերացիային, ֆեդերացիան գործկոմի նիստի որոշմամբ ու հաստատմամբ այդ գումարը կբաշխի ակումբներին, այդ թվում և՝ «Գանձասար-Կապանին»։ Այս պահի դրությամբ իրավիճակն այսպիսին է»,- նշել է ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը ։
Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ ակումբում առկա են ֆինանսական խնդիրներ ու իրենք աջակցություն ստանալու նպատակով դիմել են ՀՖՖ-ին։
Ստելլա Բաբլոյան