«Ռեալը» շարունակում է փորձեր ձեռնարկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու համար: Միևնույն ժամանակ, «սերուցքայինների» ղեկավարությունը խնդրում է կիսապաշտպան Մարտին Էդեգորին աջակցել այդ հարցում:
Կիսապաշտպանը համոզում է Նորվեգիայի հավաքականի իր գործընկերոջը տեղափոխվել «Ռեալ», հայտնում է AS-ը: Նշենք, որ Էդեգորի տրանսֆերային իրավունքները պատկանում է Մադրիդի «Ռեալին», բայց նա վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»:
Նախկինում հաղորդվում էր, որ «սերուցքայինները» Հոլանդին դիտարկում են տրանսֆերային շուկայում իրենց հիմնական նպատակներից մեկը: