«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ է արդեն խճճվել տարբեր վարկածների մեջ՝ թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց «Զենիթ», չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։
«Ինչու՞ Թիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ»։ Ես ինքս էլ եմ խճճվել վարկածների մեջ։ Սկզբում ասում էին՝ խնդիրը «Լոկոմոտիվն» է, որ նրանք շատ փող էին պահանջում։ Հետո ասում էին՝ խնդիրը անձնական պայմանագրում է։
Ասում էին, իբր մենք «Զենիթից» խելահեղ գումարներ էինք պահանջել, գրեթե երկու միլիոն — ոչ, իհարկե!» — ասել է գործակալը «Коммент.Шоу»-ի հարցազրույցում։