Ֆուտբոլային գործակալ Թիմուր Գուրցկայան ասել է, որ «Կրասնոդարը» ցանկացել է վարձակալել հարձակվող Մաուրո Իկարդիին:
«Կրասնոդարը մտածում էր այն մասին, թե արդյոք Իկարդիին կարող է վարձակալվել: Այո, նրանք նման գաղափար ունեին: Ըստ երևույթին, նրանք ցանկանում էին երջանկացնել Իկարդիին, բայց նա չէր հասկանում, որ իր երջանկությունը հենց Կրասնոդարում է: Ճանաչո՞ւմ եմ Վանդա Նարային։ Ո՛չ», – ասել է Գուրցկայան Instagram-ում մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ հարցազրույցում:
27-ամյա արգենտինացի հարձակվողը անցած տարվա սեպտեմբերին «Ինտերից» վաձավճարով տեղափոխվեց ՊՍԺ: Վանդա Նարան Իկարդիի կինն է ու համատեղությամբ՝ նաև գործակալը: