Չինական «Շանդուն Լունենի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայինին հայտնել է, որ ապաքինվել է կորոնավիրուսից.
«Եկել է այն ժամանակը, որ սրտանց շնորհակալություն հայտնեմ բուժանձնակազմին այն ամենի համար, ինչ նրանք արել են այս ընթացքում՝ իմ բուժվելու համար ու ստեղծած բոլոր հարմարությունների համար:
Ամենադժվարն արդեն անցյալում է, բայց պետք է շարունակենք պայքարել. դա՛ է ամենակարևորը»,-ասել է Ֆելայինին: