Չինական «Շանդուն Լունենի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինիի մոտ հաստատվել է կորոնավիրուս, հայտնում է Sina Sport-ը:
Լուրը հաստատվել է այսօր առավոտյան: Չինական ակումբները վերադառնում են առօրյա մարզումներին ու պատրաստվում ապրիլին մեկնարկելիք տեղական առաջնությանը: Երկրում վիճակը գնալով կայունանում է: Ֆելաինին Չինաստանի առաջնությունում խաղացող առաջին ֆուտբոլիստն է, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Այս պահին բելգիացին բուժման և մեկուսացման նպատակով գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 300 հազարը, մահացել է 12 հազար մարդ: