«Յուվենտուսի» մարզիչ Տիագո Մոտան կարող է հեռացվել թուրինյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Gazzetta dello Sport-ը գրում է, որ Մոտային փոխարինելու լավագույն թեկնածուն Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանն է, սակայն մասնագետին համոզելը՝ ստանձնելու թիմի ղեկը, այդքան էլ հեշտ չի լինի։
Ակումբը այժմ դիտարկում է մի քանի մասնագետի թեկնածություն․ ամենահավանակնը թվում է Ռոբերտո Մանչինիի ու Իգոր Տուդորի թեկնածությունը։
Դիտարկվում են նաև Ջան Պիերո Գասպերինիի, Անտոնիո Կոնտեի, Չավիի ու Ստեֆանո Պիոլիի թեկնածությունը։




























































