Ռուս բռնցքամարտիկ Վիտալի Դունայցևը հայտարարել է, որ նա ավարտել է կարիերան: Ըստ 27-ամյա մարզիկի, այժմ նա պատգամավոր է դարձել:
«Ավարտել եմ մարզական կարիերաս: Ես Բելգորոդի շրջանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարն եմ, Պատգամավորների խորհրդի պատգամավոր և ղեկավարում եմ “Միացյալ Ռուսաստանի”(կուսացոթյուն) “երիտասարդ պահակախմբի” տարածաշրջանային մասնաճյուղը: Կան ևս մի քանի ուղղություններ: Ես չեմ պատրաստվում վերադառնալ սպորտ», — Դունայցևի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիական խաղերում ռուսաստանցին մինչև 64 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ: Բացի այդ, Դունայցևը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն և Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող: