Երևանի «Արարատը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում հերքում է այսօր մամուլում շրջանառված լուրերը, որոնց համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Այսօր մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:
ՖԱ «Արարատը» հերքում է տարածված այս կեղծ լուրերը: Ակումբը լիովին վստահում է թիմի գլխավոր մարզչին: Փորձառու մասնագետը վայելում է ամբողջ ակումբի վստահությունը և շարունակելու է աշխատանքը ՖԱ «Արարատում»»։