Հայաստանի ազգային հավաքականի ու ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է երկրպագուների հարցերին ու անդրադարձել է Քոբի Բրայանտի մահին.
«Ներկա եմ եղել Քոբիի վերջին խաղին, իսկ կողքիս նստած էր Անտուան Գրիզմանը: Քոբիի մահը, դա… իհարկե, ծանր էր: Մենք այդ ընթացքում Պորտուգալիայում հավաք էինք անցկացնում: Սկզբում չհհավատացի, զանգեցի ԱՄՆ-ի ընկերներիա՝ ճշտելու: Հաջորդ օրը խնդրեցի մարզչին՝ պարապմունքը սկսել մեկ րոպե լռությամբ: Տեսել եմ Շաքիլի արցունքները, և ես ինքս ուզում էի լաց լինել: Նա հրաշալի կյանք ուներ…Ավելի լավ է ապրել այդպես, քան 100 տարի ու անիմաստ: Ես նույնիսկ Քոբի Բրայանտի նկարով խաղակոշիկներ եմ պատվիրել, որոնք կհագնեմ, երբ առաջնությունը վերսկսվի»,-ասել է Բարսեղյանը:
Ավելի լայնածավալ հարցազրույցը՝ հարց ու պատասխանի տեսքով, կներկայացնենք մի փոքր ուշ: