Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բոսնիա և Հերցոգովինայի ազգային հավաքականի պաշտպան Ներմին Զոլոտիչը կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կազմում։
Այսօր՝ փետրվարի 5-ին, «Նոան» պաշտոնապես հաստատեց այդ տեղափոխությունը։
«Մեր պաշտպանական գիծը համալրեց կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։ Բելգիայի չեմպիոն, Բոսնիա և Հերցեգովինայի կրկնակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։ Ներմինը իր նորամուտը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում նշել է 2023-ի նոյեմբերին։
Ներմին, մաղթում ենք հաջողություններ մեր թիմի կազմում և նոր հայկական նվաճումներ «Նոայի» հետ»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում։



























































