Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ փոխել է ֆուտբոլը իր պրոֆեսիոնալիզմով:
«Ես տեղյակ եմ այս մասին, հատկապես ֆիզիկական վերականգնման առումով: Սա չափազանց կարևոր է. սա է իմ փիլիսոփայությունը: Շատ ֆուտբոլիստների ընկալումը փոխեցի։
Կարիերայիս ընթացքում աշխատել եմ բազմաթիվ մարզիչների հետ և ունեմ իմ սեփական պատկերացումները՝ ֆուտբոլի ամենաբարձր պահանջներով։ Այժմ բանավեճ է ընթանում հանդիպումների քանակի մասին, և դա իսկապես բարդ է։ Ես ավելի շատ եմ հանդիպում անցկացնում Սաուդյան Արաբիայում, քան Եվրոպայում։
Իհարկե, կյանքում ամեն ինչում բախտի գործոն կա, բայց բախտը պետք է փնտրել։ Լուծումը քիչ մարզվելն է, բայց կենտրոնանալ կոնկրետ մարզումների վրա: Ես այլևս չեմ կարող վերականգնվել 20-ամյա երիտասարդի պես»,- մեջբերում է «Ալ Նասրի» հարձակվողին As-ը։


























































