Առաջին Ալիքի «Օրվա հերթապահը» նոր հաղորդման հյուրը երեկ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էր: Ի թիվս այլ թեմաների, նա խոսել է նաև զորակոչային տարիքի մարզիկների՝ վերաբացվող սպորտային վաշտում՝ ԲԿՄԱ-ում ծառայելու, ինչպես նաև ստեղծված իրավիճակի՝ նրանց վրա ազդեցության մասին։
Ջուլֆալակյանը նշել է, որ քանի որ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները հետաձգվել են, և այն պատանիները, որոնք պետք է մասնակցեին ու փորձեին որակավորում ստանալ՝ տարկետման համար կամ Սպորտային վաշտում ծառայելու համար, եթե այն հասցնեին վերաբացել, կանգնել են փաստի առաջ: Ջուլֆալակյանը նշեց, որ նա դիմելու ՊՆ-ին և հարցը բարձրացնելու է ԱԺ-ում, որպեսզի հարցը շուտափույթ լուծում ստանա: