Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար հարձակվող Ռոբի Ֆաուլերը գովաբանել է թիմի ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպին, տեղեկացնում է Liversunday-ը:
«Կլոպը ուղղակի հիացնում է ինձ: Նա իր ֆուտբոլիստների շահերը պաշտպանող «մեքենա» է: Այս քաղաքը երկար տարիներ սպասում էր նման մարդու:
Վստահ եմ ՝ նա դեռ երկար կմնա լիվերպուլյան ակումբի երկրպագուների հիշողության մեջ: Իհարկե, թիմը կնվաճի չեմպիոնական տիտղոսը: Ոչ մի կորոնավիրուս չի կարող խանգարել Կլոպին:
Ապա մի նրա խենթ հայացքին նայեք: Յուրգենը տեստոստերոնի անհամար պաշարներ ունի: Տիտղոսները նմանվում են կանանց, ովքեր չեն կարողանում դիմադրել Յուրգենի հմայքին», — ասել է Ֆաուլերը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս առաջնությունում «Լիվերպուը» վաստակել է 82 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունը ժամանակավորապես դադարեցված է: