«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն գնահատել է Մբապեի հնարավարությունները: Նրա խոսքով, ֆրանսիացին պետք է լքի Ֆրանսիայի առաջնությունը՝ տեղափոխվելով անգլիական Պրեմիեր լիգա կամ իսպանական Լա լիգա:

Բրազիլացին կարծում է, որ Ֆրանսիայի ներքին առաջնությունը թույլ է Մբապեի համար, և որ նա այնտեղ չի կարող կատարելագործվել: Ռիվալդոն նաև նշել է, որ Մբապեն պետք է տեղափոխվի ավելի բարձրակարգ առաջնություն նաև նրա համար, որպեսզի ապացուցի Ռոնալդուի և Մեսսիի իր՝ իրավահաջորդ լինելը:
«Հաշվի առնելով, թե ինչ խնդիրների բախվեց «Բարսելոնան», երբ ցանկանում էր ձեռք բերել Նեյմարին, կարելի է ենթադրել, որ ֆրանսիական ակումբն էլ ավելի մեծ պահանջներ կներկայացնի Մբապեի տրանսֆերի դիմաց»,-նշել է Ռիվալդոն: