«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռանալ իտալական թիմից։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, ռոսոներիների ղեկավարությունը դժգոհ է այս մրցաշրջանում պորտուգալացու գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից, ուստի որոշել է փոխել մարզչին։
Գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներն են Ռոբերտո Մանչինին և Մաուրիցիո Սարին։ Նշվում է, որ ակումբը դիտարկում է նաև Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը։
15 խաղից հետո «Միլանը» ունի 23 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը: Հաջորդ խաղում Պաուլո Ֆոնսեկայի սաները կխաղան «Վերոնայի» հետ։























































