«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին։
«Ինձ դուր են գալիս ներկայիս երիտասարդ խաղացողները, նրանցից շատերին մեծ ապագա է սպասվում։ Իհարկե, ես լսել եմ Լամին Յամալի մասին։ Ես նրա մեջ տեսնում եմ իմ երիտասարդությունը։
Նա պետք է հետևողականություն պահպանի, դա կախված է իրենից և այլ գործոններից: Նա արդեն լավ է հանդես գալիս, և ես վստահ եմ, որ նրան փայլուն ապագա է սպասվում»,- 37-ամյա արգենտինացու խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։