Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս խնդիրներ չունեցավ ղազախական «Աստանայի» դեմ խաղում (3։1)։
«Ազնվականների» կազմում դուբլ ձևակերպեց կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Մարկ Գյուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռենատո Վեյգան։ Տանտերերի միակ գոլը հեղինակեց Մարին Թոմասովը։
Այս հաղթանակից հետո լոնդոնցիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 15-ի՝ գլխավորելով ԿԼ-ի լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը։ «Աստանան» 24-րդն է 4 միավորով։
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․