UFC- ի նախագահ Դեյն Ուայթը հայտարարել է, որ թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը բաց կթողնի UFC 249 մրցաշարը, որտեղ նա պետք է մենամարտեր ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ: Այս կերպ նա պատասխանեց ինսայդեր Արիել Հելվանիի այն հայտարարությանը, որ ռուսաստանցի մարզիկը թռչելու է Միացյալ Նահանգներ:
«Ճիշտ չէ: Մրցաշարը տեղի կունենա, բայց առանց Խաբիբի: Ես վաղը կհայտարարեմ մենամարտերի ցուցակը», — գրել է Ուայթը:
#BREAKING: Dana White and Vladimir Putin have reached an agreement on travel arrangements for UFC Lightweight Champion Khabib Nurmagomedov to come to the United States. He will fight Tony Ferguson. It’s happening folks. #UFC249 will go on as scheduled April 18.
— Ariel Helwani (@arieIheIvani) April 5, 2020
Մենամարտը պետք է կայանար ապրիլի 18-ին UFC 249-ի շրջանակում: UFC-ն նախատեսում էր շոուն կազմակերպել Միացյալ Նահանգներում: Խաբիբն ասել էր, որ ինքը դժվարություններ ունի Ռուսաստանից մեկնելու հարցում: Դա պայմանավորված է բոլոր տեսակի սահմանափակումներով, որոնք սահմանվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի միջև չեմպիոնական մենամարտը անցկացնել Մինսկում, հայտնում է sport-express-ը: