Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է շարունակել կարիերան Կատարում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
34-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Սադին», որի գլխավոր մարզիչը «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին է: Կատարական թիմում Ֆալկաոն կստանա տարեկան մոտ 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ռադամել Ֆալկաոն նախորդ տարի էր տեղափոխվել «Գալաթասարայ»: