«Ռայո Վալեկանոն» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հետ։
35-ամյա կոլումբիացու հետ պայմանագիրը հաշվարկված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբն առաջարկեց այն վերստորագրել մինչև 2023 թվականի ամառ։
Ֆուտբոլիստը նույնպես տվել է իր համաձայնությունը, ուստի սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում։