35-ամյա կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն դարձել է «Ռայո Վալեկանոյի» ֆուտբոլիստ, հայտնում է իսպանական ակումբի մամուլի քարտուղարությունը։ Ֆալկաոյի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մեկ մրցաշրջանով։
«Բարի գալուստ, Ռադամել»,- ասվում է «Ռայո Վալեկանոյի» տարածած հաղորդագրության մեջ։
🎥 ⚡️ Rayistas, @FALCAO tiene un mensaje para vosotros… 🐅 pic.twitter.com/bDqVmQDa0q
— Rayo Vallecano (@RayoVallecano) September 4, 2021
Ավելի վաղ Ֆալկաոն խզել էր պայմանագիրը թուրքական «Գալաթասարայի» հետ։
Նշենք, որ «Ռայո Վալեկանոն» Իսպանիայի առաջնությունը մեկնարկել է երկու անընդմեջ պարտությամբ։ Թիմը նախ զիջեց «Սևիլիային» (0:3), ապա «Ռեալ Սոսյեդադին» (0-1), իսկ 3-րդ տուրում կարողացել է ջախջախել «Գրանադային» (4-0)։