«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենից շատ հանդիպումներում գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել, քան առաջնության պատմության ցանկացած այլ ֆուտբոլիստ:
Սալահն արդեն անցկացրել է 37 հանդիպում, որոնցում կատարել է երկու և ավելի արդյունավետ գործողություն (առնվազն մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում)։
Նախկինում այս ցուցանիշով ռեկորդը պատկանում էր «Էվերտոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին։ Հատկանշական է, որ Սալահն անգլիացուց 214 հանդիպում քիչ է անցկացրել։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» ԱՊԼ-ի 14-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Նյուքասլ Յունայթեդի» հետ՝ 3-3։ Սալահն այս հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց։