Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացեց «Նոան»՝ Արտակ Դաշյանի փոխանցումից հետո անզգուշաբար սեփական դարպասը գրավեց Ժունիոր Բուենոն։ Հանդիպման 18-րդ րոպեին Ռուի Մոտայի գլխավորած թիմը մնաց 10 հոգով՝ ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Հելդեր Ֆերեյրան։
Կարմիր քարտից հետո Տենտոնը հավասարեցրեց հաշվի տարբերությունը՝ 1։1։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ուլադ Օմարը՝ առաջին խաղակեսի հիմնակն ժամանակին ավելացված 8-րդ րոպեին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով գրավելով հյուրերի դարպասը։ «Արարատ-Արմենիայի» կազմում էլ 90+11-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց ինքնագոլ գրանցած Բուենոն։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակած միավորների թիվը հասցրեց 34-ի ու այժմ մեկ միավոր է զիջում 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․