«Ռայո Վալեկանոյի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ MLS-ի փլեյ-օֆֆի 1/8-րդ եզրափակիչում գրանցած անհաջողությունից հետո Խամեսը դարձել է «Ինտեր Մայամիի» տրանսֆերային գլխավոր թիրախը։ Նշվում է, որ 33-ամյա խաղացողը դժգոհ է իսպանական ակումբում ունեցած իր կարգավիճակից և ցանկանում է փոխել թիմը, որպեսզի պահպանի խաղային տոնուսը և ազգային հավաքականում հանդես գալու հնարավորություն ունենա։
Ամերիկացիները մտադիր են օգտվել դրանից, և խաղացողի գործակալն ասել է, որ ֆուտբոլիստը չափազանց շահագրգռված է Մայամիին ներկայացնող ակումբին միանալու հարցում։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռայո Վալեկանոյի» կազմում Խամեսը մասնակցել է 6 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։