Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ խնդիրներ չունեցավ «Թուլուզի» դեմ խաղում (3։0):
Փարիզյան գրանդի կազմում գոլերով աչքի ընկան Ժոաու Նևեշը, Լուկաս Բերալդոն և Վիտինյան։
Այս հաղթանակից հետո Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի և ամրապնդվեց առաջին հորիզոնականում։ «Թուլուզը» 10-րդն է 15 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև