Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը հայտնել է սոցիալական ցանցերում, որ սպասում է երեխայի։
Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Մյուիսի կլորացած փորիկը ցուցադրող լուսանկար։
Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Չելսիի» հարձակվող Սամանտա Քերը և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Քրիստի Մյուիսը հայտարարել են, որ ծնողներ են դառնալու 2025 թվականին։ Աղջիկները սկսել են հանդիպել 2020 թվականին, իսկ նրանց հարաբերությունները հայտնի են դարձել Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո։ 2023 թվականի նոյեմբերին նրանք People ամսագրին հայտարարեցին, որ նշանադրվել են։


























































