Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Անգուլոն մահացել է 22 տարեկան հասակում, այս մասին հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի էջը X սոցիալական ցանցում:
«Մարկոն ոչ միայն բացառիկ խաղացող էր, այլև հիանալի թիմակից։ Մենք միանում ենք նրա ընտանիքին, գործընկերներին և մտերիմներին՝ մաղթելով նրանց ուժ այս դժվարին ժամանակում։ Հանգչիր խաղաղությամբ», — ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Հոկտեմբերին ֆուտբոլիստը վթարի էր ենթարկվել, որտեղ նրա հետ միասին մահացել էին ևս երկու մարդ, իսկ երկու այլ անձինք ծանր վիրավորվել էին։ Անգուլոն 39 օր գտնվել է հիվանդանոցում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Կիսապաշտպանը տարբեր տարիներին խաղացել է Էկվադորի «Ինդեպենդիենտե» և «ԼԴՈւ Կիտո» ակումբների կազմում, ինչպես նաև ամերիկյան «Ցինցինատի» ակումբում։ Ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է երկու հանդիպում։