Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով, թե երբ է ազգային հավաքականը մասնակցելու աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը:
«Աստված տա, որ Հայաստանի հավաքականը մոտ ապագայում հանդես գա խոշոր մրցաշարում: Բայց ես չեմ կարող կանխատեսել, թե երբ դա տեղի կունենա, առավել ևս չեմ կարող խոստանալ: Մենք ամեն ինչ կանենք դրա համար», – ասել է Թիկնիզյանը:
Լիգայի մրցաշարի չորս տուրերից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է չորս միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը C խմբի աղյուսակում: