Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»՝ կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը բոլոր մրցաշարերում։
Հանդիպման հաշիվը «քաղաքայինների» կազմում 23-րդ րոպեին բացեց Էրլինգ Հոլանդը, որին էլ 78-րդ և 83-րդ րոպեներին պատասխանեցին «Ճայերից» Ժոաու Պեդրուն և Մեթ Օրայլին։
«Մանչեսթեր Սիթին» կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Մինչ այս «քաղաքայինները» Պրեմիեր լիգայում իսպանացու գլխավորությամբ 2 անընդմեջ խաղում պարտվել էին 3 անգամ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․