Հայտնի են դարձել Copa Trophy-ի՝ 2023/24 մրցաշրջանի ավարտին աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողի քվեարկության արդյունքները՝ ըստ France Football ամսագրի։
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին քվերկության արդյունքում առաջին հորիզոնականում նշել է Լամին Յամալին, երկրորդում՝ Պաու Կուբարսիին (երկուսն էլ «Բարսելոնա»), իսկ երրորդում՝ Ալեխանդրո Գառնաչոյին («Մանչեսթեր Յունայթեդ»):
Նշենք, որ Ռայմոնդ Կոպայի մրցանակակիր ճանաչվեց «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը։