«Ուրարտուն» հաջողություն է մաղթել «Նոային» Լոնդոնի «Չելսիի» դեմ այսօր կայանալիք խաղում։
«Նման ֆուտբոլային ակումբի հետ հանդիպումը մեծ ձեռքբերում է Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ, որը, հուսով ենք, մեծ օգուտ և ճանաչում կբերի մեր երկրին իր սահմաններից դուրս»,- ասված է երևանյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ։