Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 14-րդ տուրում առաջատար «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց հետնապահ «Օրենբուրգին»։
Խաղի 79-րդ րոպեին «ցուլերի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը փայլուն գոլ խփեց՝ իրացնելով նշանակված տուգանայինը։
Սա «Կրասնոդարի» 11-րդ անընդմեջ հաղթանակն էր ՌՊԼ-ում։
Մեկնարկային կազմերը, իրադարձությունները և վիճակագրությունը
Էդուարդ Սպերցյանի գոլը
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․