Մյունխենի «Բավարիայի» 35-ամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա խաղացողի ծառայություններով հետքրքրված է ամերիկյան «Ինտեր Մայամին»։ Նշվում է, որ MLS-ն ներկայացնող ակումբը ակտիվորեն խաղացող է փնտրում առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում և նրանց ընտրությունը կանգ է առել գերմանացու վրա։
Ընթցիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt-ը Մյուլերի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո: