«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքները։
«Շնորհավորում եմ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրներին և հավակնորդներին: Առանձնահատուկ կերպով ցանկանում եմ շնորհավորել Էմիլիանո Մարտինեսին, ևս մեկ մրցանակ աշխարհի լավագույն դարպասապահի համար», — գրել է Մեսսին Instagram-ի Story-ի բաժնում հրապարակաց լուսանկարին կից։
Հիշեցնենք, որ այս տարի գլխավոր մրցանակը նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը արժանացել է Լև Յաշինի մրցանակին։