«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալը, ով նվաճեց Copa Trophy-ը՝ 2023/2024 մրցաշրջանի աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ ըստ France Football-ի։ «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ Յամալը զբաղեցրել է ութերորդ տեղը։
Իններորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը։
10-րդ տեղը զբաղեցրել է «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։
Այժմ կարող ենք արձանագրել՝ Յամալը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ընդգրկվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն տասնյակում։
Մրցանակները հանձնվում են մրցաշրջանի (2023 թ. օգոստոսի 1-ից մինչև 2024 թ. հուլիսի 31-ը), այլ ոչ թե օրացուցային տարվա արդյունքներով:
Քվեարկության արդյունքները.
29. Արտեմ Դովբիկ («Ժիրոնա» / «Ռոմա») և Մաթս Հումելս («Բորուսիա» Դորտմունդ / «Ռոմա»)
28. Ալեքս Գրիմալդո («Բայեր»)
27. Վիտինյա (ՊՍԺ)
26. Դեկլան Ռայս («Արսենալ»)
25. Քոուլ Պալմեր («Չելսի»)
24. Վիլյամ Սալիբա («Արսենալ»)
23. Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»)
22. Անտոնիո Ռուդիգեր («Ռեալ»)
21. Բուկայո Սակա («Արսենալ»)
20. Հաքան Չալհանօղլու («Ինտեր»)
19. Մարտին Էդեգոր («Արսենալ»)
18. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»)
17. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ»)
16. Գրանիտ Ջակա («Բայեր»)
15. Նիկո Ուիլյամս («Ատլետիկ»)
14. Ադեմոլա Լուկման («Ատալանտա»)
13. Դանի Օլմո («Բարսելոնա» / «Լայպցիգ»)
12. Ֆլորիան Վիրտց («Բայեր»)
11. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
10. Հարի Քեյն («Բավարիա»)
9. Թոնի Կրոս («Ռեալ»)
8. Լամին Յամալ («Բարսելոնա»)
7. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
6. Կիլիան Մբապե (ՊՍԺ / «Ռեալ»)
5. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
4․ Դանի Կարվախալ («Ռեալ»)




























































